Մահարիշին հայտնի է որպես Տրանսցենդենտալ Մեդիտացիայի հիմնադիր և տեխնիկան հասու է դարձրել ողջ աշխարհին։
Ներշնչվելով իր ուսուցչից՝ Մահարիշին սկսել է իր աշխարհասփյուռ ուսուցումը 1957 թ․ Նա ուսուցիչներ է պատրաստել գրեթե բոլոր երկրներում և ապա հիմնադրել շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություններ՝ Տրանսցենդենտալ Մեդիտացիայի ուսուցման շարունակականությունը ապահովելու համար։
Ի՞նչ է Տրանսցենդենտալ Մեդիտացիան
Մահարիշի: Տրանսցենդենտալ Մեդիտացիան պարզ , բնական ծրագիր է բանականության համար՝ բանականության ինքնաբուխ անջանք քայլքը դեպի իր սեփական անսահման էությունը։ Տրանսցենդենտալ Մեիտացիայի միջոցով բանականությունը երևան է հանում իր անսահմանափակ գիտակցումը՝ տրանսցենդենտալ գիտակցումը՝ Միասնության Գիտակցությունը, ողջ ներունակության աշխույժ այն դաշտը, որտեղ ամեն հնարավորություն բնական ձևով հասու է գիտակից բանականության համար։ Գիտակից բանականությունը գիտակցում է իր անսահման իր անսահման արժանապատվությունը,իր անվերջ ներունակությունը։ Տրանսցենդենտալ Մեիտացիան հնարավորություն է տալիս գիտակից բանանությանը ընկալելիր գոյության ողջ դիապազոնը՝ ակտիվ և լուռ, կետը և անվերջությունը։ Դա հավատալիքների հավաքածու չէ, փիլիսփայություն չէ, կենսակերպ չէ, կրոն չէ։ Դա փորձառություն է, մտավոր տեխնիկա, որ կատարվում է ամեն օր ռասնհինգ կամ քսան րոպե։
Հարց՝ Ի՞նչ օգուտներ է տալիս Տրանսցենդենտալ Մեդիտացիան։
Մահարիշի: Գիտական փորձերը, որոնք արվել են Տրանսցենդենտալ Մեդիտացիա կատարողների հետ , ցույց են տալիս, որ այն կարգավորում է կյանքի բոլոր ոլորտները։ այն նվազեցնում է սթրեսը, լավացնում է առողջությունը, ընդլայնում է մտավոր գործառությունը, լավացնում է անձնական հարաբերությունները, մեծացնում է աշխատանքի արդյունավետությունը և աշխատանքից բավարարվածությունը։
Հարց՝ Ինչու՞ է անհրաժեշտ սովորել, եթե այն բնական է։
Մահարիշի: Ուսուցման միջոցով բանականությունը իր ակտիվ վիճակում սովորում է փորձառել իր իսկ ավելի նվազ ակտիվ վիճակները, մինչև չի սկսում ի վերջո ունենալ գիտակցության տրանսցենդենտալ վիճակի իմացումը։ Բայց սա սովորելիս՝ մենք պետքէ հիշենք , որ բանականությունը այնքան երկար է դեգերել գիտելիքի, իշխանության դաշտում, երջանկության որոնումներում, որ նրան պետք է սովորեցնել, թե ինչպես ինքը իրեն նորից ճանաչի։ Ահա թե ինչու է ուսուցումն անհրաժեշտ:
Հարց․ Ի՞նչ է լուսավորվածությունը
Մահարիշի: Լուսավորվածությունը մարմնի և բանականության նորմալ, բնական առողջ վիճակն է։ այն առաջ է գալիս գիտակցության լիակատար զարգացման շնորհիվ և մարմնի յուրաքանչյուր մասի և նյարդային համակրագի կատարյալ և ներդաշնակ գործունեության արդյունքն է։ Երբ մարդն այս կերպ օգտագործում է բանականության և մարմնի լիակատար գրծունեությունըվ, ապա ամեն միտք և գործողություն ինքնաբերաբար ճիշտ է և կենսաբարերար։ Սա կյանք է առանց տառապանքի, կյանք իր ողջ արժանապատվության և կարևորության մեջ։ Տրանսցենդենտալ Մեդիտացիայիտեխնիկայի նպատակը լուսավորվածության վիճակն է։ Սա նշանակում է, որ մենք փորձառում ենք այդ ներքին հանգստությունը, նվազագույն գրգռվածության այդ հանգիստ վիճակը, նույնիսկ երբ մենք դիմամիկ գործունեության մեջ ենք։
Կյանք ըստ Բնական Օրենքի
Մահարիշին աշխատել է հետազոտողների և մանկավարժների հետ՝ միավորելու մարդու զարգացման անհիշատակելի ժամանակներից եկող իմաստնությունը ժամանակակից գիտության հետ։
Տրանսցենդենտալ Մեդիտացիայի գործնական օգուտները ընդհանրական են՝ դրանց օգուտները կարող են քաղել ամեն մշակույթի և ապրելակերպի պատկանող մարդիկ`դրանով իսկ նպաստելով բոլորի երջանկությանն ու խաղաղությանը։
Կարարեք առաջին քայլը
Գրանցվեք անվճար դասախոսության։
Դրանք կազմակերպվում են առցանց կամ Հայաստանի տարբեր վայրերում։