Տրանսցենդենտալ Մեդիտացիայի պաշտոնական կայք Հայաստան
Տրանսցենդենտալ Մեդիտացիան
Լինելով անջանք, պարզ և շատ արդյունավետ՝ ՏՄ-ն մեդիտացիայի եզակի ձև է, որը կիրառվում է օրվա մեջ երկու անգամ՝ 20 րոպե առավոտյան և 20 րոպե երեկոյան՝ փակ աչքերով, հարմարավետ նստած դիրքում: Ցանկացած մարդ կարող է կատարել Տրանսցենդենտալ Մեդիտացիա:
Այս տեխնիկան թույլ է տալիս, որ բանականության ակտիվությունը բնականորեն հանդարտվի և հասնի մի այնպիսի վիճակի, որը հանգիստ է և միևնույն ժամանակ լիովին արթուն: Այն շատ բնական ձևով տարրալուծում է սթրեսները և հոգնածությունը՝ առաջ բերելով ավելի մեծ եռանդուժ, պարզություն և կյանքի բերկրանք:
Ինչպե՞ս է այն գործում
Տրանսենդենտալ Մեդիտացիան տանում է բանականությունը խորը դեպի ներս, մտքից այն կողմ, մինչև գիտակցության ամենից հանգիստ, խաղաղ մակարդակը` Եսը: Տրանսցենդելու այս շատ խաղաղ փորձառությունը թարմացնում է բանականությունը և մարմինը` առօրյա կյանքում առաջ բերելով լայնածավալ օգուտներ
Այս տեխնիկան բնական ձևով հանդարտեցնում է բանականությունը, որը հանգստանալով հանդերձ գտնվում է լիովին արթուն վիճակում: Այն տարրալուծում է սթրեսն ու հոգնածությունը, առաջ է բերում ավելի մեծ եռանդուժ, պարզություն և կյանքի բերկրանք
Ինչո՞վ է ՏՄ-ն տարբերվում
Ի տարբերություն շատ վարժանքների՝ Տրանսցենդենտալ Մեդիտացիան ջանք չի պահանջում, այն հեշտ է սովորել, հաճելի է կատարել: Շատ մարդիկ հենց սկզբից զգում են դրա օգուտները: Այս տեխնիկան մեզ հասու է դարձնում մեր ներսում գտնվող ստեղծարարության, եռանդուժի և իմացականության շտեմարանը՝ հանուն ավելի արդյունավետ մտածողության, երջանկության աճի և ավելի մեծ բարեկեցության: