Տրանսցենդենտալ Մեդիտացիայի պաշտոնական կայք Հայաստան
Ինչպե՞ս սովորել Տրանսցենդենտալ Մեդիտացիա
Առաջին քայլը Տրասցենդենտալ Մեդիտացիայի մասին անվճար ներածական դասախոսությունն է: Սա տևում է մեկ ժամ և տալիս է լիակատար պատկերացում այս տեխնիկայի և այն սովորելու քայլերի մասին: Դուք կարող եք քննարկել ձեր ցանկացած անհատական նկատառում ուսուցչի հետ: Սա ձեզ չի պարտադրում, որ սովորեք:

Հաջորդ քայլը
Դասընթացը բաղկացած է չորս անհատական դասից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 90 րոպե, չորս օր անընդմեջ, ինչպես նաև կանոնավոր գործնական պարապմունքներից, որպեսզի վարժանքը ճիշտ ընթանա և դուք վայելեք օգուտները: Ուսուցման հենց առաջին օրից սկսած դուք կկարողանաք ինքնուրույն մեդիտացիա կատարել տանը:
Դասընթացից հետո
Տրանսցենդենտալ Մեդիտացիան կդառնա ձեր առօրյայի հաճելի մասը: Այդուհանդերձ, ցանկության դեպքում կարող եք մասնակցել մեդիտատորների հավաքներին, շաբաթվա վերջին առաջարկվող կարճ դասընթացների, ինչպես նաև առաջընթաց դասընթացների:
Դասընթացներն ուսուցանվում են որակավորված ուսուցիչների կողմից, ովքեր առնվազն վեց ամիս շարունակ սովորել են ուսուցչական լիակատար ծրագրեր, որոնք մշակել և ղեկավարել է Մահարիշի Մահեշ Յոգին՝ Տրանսցենդենտալ Մեդիտացիայի հիմնադիրը:
Դասընթացի վճարը
Որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա սովորել և միաժամանակ հնարավորություն ունենանք հոգալ մեր ծախսերը, ՏՄ սովորելու վճարը կախված է սովորողի եկամտի չափից: Դուք հնարավորություն ունեք ուսուցումից հետո օգտվել վեցամսյա լրացուցիչ ծրագրից՝ առավելագույն օգուտներ քաղելու համար:
