Տրանսցենդենտալ Մեդիտացիան

Լինելով անջանք, պարզ և շատ արդյունավետ՝ ՏՄ-ն մեդիտացիայի եզակի ձև է, որը կիրառվում է օրվա մեջ երկու անգամ՝ 20 րոպե առավոտյան և 20 րոպե երեկոյան՝ փակ աչքերով, հարմարավետ նստած դիրքում: Ցանկացած մարդ կարող է կատարել Տրանսցենդենտալ Մեդիտացիա:

Այս տեխնիկան թույլ է տալիս, որ բանականության ակտիվությունը բնականորեն հանդարտվի և հասնի մի այնպիսի վիճակի, որը հանգիստ է և միևնույն ժամանակ լիովին արթուն: Այն շատ բնական ձևով տարրալուծում է սթրեսները և հոգնածությունը՝ առաջ բերելով ավելի մեծ եռանդուժ, պարզություն և կյանքի բերկրանք:

Ի՞նչ չէ ՏՄ-ն

Այն կրոն չէ, փիլիսոփայություն չէ, կենսաոճի փոփոխություն չէ: Այն կենտրոնացում չէ, մտախորհում չէ, մտքի դիտում չէ և սովորական մանտրա մեդիտացիա չէ: Տրանսցենդենտալ Մեդիտացիան չի խանգարելու ձեր համոզմունքներին: Այն պարզ մտավոր տեխնիկա է: Այն չի հակասում որևէ հավատքի` կրոնական կամ ոչ կրոնական: Ավելին, կանոնավոր մեդիտացիայի վարժանքով մարդիկ ավելի լավ են հասկանում իրենց բարձրագույն նպատակներն ու վեհ արժեքները

Ինչպե՞ս է այն գործում

Տրանսենդենտալ Մեդիտացիան տանում է բանականությունը խորը դեպի ներս, մտքից այն կողմ, մինչև գիտակցության ամենից հանգիստ, խաղաղ մակարդակը` Եսը: Տրանսցենդելու այս շատ խաղաղ փորձառությունը թարմացնում է բանականությունը և մարմինը` առօրյա կյանքում առաջ բերելով լայնածավալ օգուտներ

Այս տեխնիկան բնական ձևով հանդարտեցնում է բանականությունը, որը հանգստանալով հանդերձ գտնվում է լիովին արթուն վիճակում: Այն տարրալուծում է սթրեսն ու հոգնածությունը, առաջ է բերում ավելի մեծ եռանդուժ, պարզություն և կյանքի բերկրանք

Ինչո՞վ է ՏՄ-ն տարբերվում

Ի տարբերություն շատ վարժանքների՝ Տրանսցենդենտալ Մեդիտացիան ջանք չի պահանջում, այն հեշտ է սովորել, հաճելի է կատարել: Շատ մարդիկ հենց սկզբից  զգում  են դրա օգուտները: Այս տեխնիկան մեզ հասու է դարձնում մեր ներսում գտնվող ստեղծարարության, եռանդուժի և իմացականության շտեմարանը՝ հանուն ավելի արդյունավետ մտածողության, երջանկության աճի և ավելի մեծ բարեկեցության:

Գրանցվե՛ք ներածականի համար

գրանցվե՛ք հիմա

Կամ զանգե՛ք
+37493771715

John Hagelin PhD, Quantum Physicist

Ջոն Հեգելին, դոկտոր, քվանտային ֆիզիկոս

Տրանսցենդենտալ Մեդիտացիան գիտականորեն ամենից հետազոտված մեդիտացիան է. բանականության, մարմնի և զգացմունքների վրա դրա բարերար ներգործությունները հաստատված են հարյուրավոր կրկնակի գրախոսված ուսումնասիրություններով:

Հել Փիթերսոն, բուժքույր

"Լռության այդ 20 րոպեն ամենից հանգիստ պահն էր մ կյանքում: Ես վաղուց-վաղուց նման հանգստություն չէի զգացել: Այնպիսի զգացողությունն էր, որ ասես կապվել էի ինքս իհետ, այն անձի հետ, որ ես եմ":