Ինչպե՞ս սովորել Տրանսցենդենտալ Մեդիտացիա

Առաջին քայլը Տրասցենդենտալ Մեդիտացիայի մասին անվճար ներածական դասախոսությունն է: Սա տևում է մեկ ժամ և տալիս է լիակատար պատկերացում այս տեխնիկայի և այն սովորելու քայլերի մասին: Դուք կարող եք քննարկել ձեր ցանկացած անհատական նկատառում ուսուցչի հետ: Սա ձեզ չի պարտադրում, որ սովորեք:

Հաջորդ քայլը

Դասընթացը բաղկացած է չորս անհատական դասից, որոնցից յուրաքանչյուրը տևում է 90 րոպե, չորս օր անընդմեջ, ինչպես նաև կանոնավոր գործնական պարապմունքներից, որպեսզի վարժանքը ճիշտ ընթանա և դուք վայելեք օգուտները: Ուսուցման հենց առաջին օրից սկսած դուք կկարողանաք ինքնուրույն մեդիտացիա կատարել տանը:

Դասընթացից հետո

Տրանսցենդենտալ Մեդիտացիան կդառնա ձեր առօրյայի հաճելի մասը: Այդուհանդերձ, ցանկության դեպքում կարող եք մասնակցել մեդիտատորների հավաքներին, շաբաթվա վերջին առաջարկվող կարճ դասընթացների, ինչպես նաև առաջընթաց դասընթացների:

Դասընթացներն ուսուցանվում են որակավորված ուսուցիչների կողմից, ովքեր առնվազն վեց ամիս շարունակ սովորել են ուսուցչական լիակատար ծրագրեր, որոնք մշակել և ղեկավարել է Մահարիշի Մահեշ Յոգին՝ Տրանսցենդենտալ Մեդիտացիայի հիմնադիրը:

Դասընթացի վճարը

Որպեսզի հնարավորինս շատ մարդ կարողանա սովորել և միաժամանակ հնարավորություն ունենանք հոգալ մեր ծախսերը, ՏՄ սովորելու վճարը կախված է սովորողի եկամտի չափից: Դուք հնարավորություն ունեք ուսուցումից հետո օգտվել վեցամսյա լրացուցիչ ծրագրից՝ առավելագույն օգուտներ քաղելու համար:

Գրանցվե՛ք ներածականի համար

գրանցվե՛ք հիմա

Կամ զանգե՛ք
+37493771715

Gary Kaplan, MD

Գերի Փ Քապլան, Նյու-Յորքի բժշկական դպրոցի նյարդաբանության դոցենտ

"Եթե դուք ունեք տեխնիկա, որ դուք կատարում եք օրվա մեջ երկու անգամ, 20 րոպե, մի այնպիսի տեխնիկա, որը թույլ է տալիս, որ դուք դինամիկ լինեք ձեր գործունեության մեջ և միևնույն ժամանակ չկուտակեք սթրես՝ խաթարելով ձեր առողջությունը, ապա դուք ունեք լավ առողջության բանալին"